«Երեկ մեկնարկած հայ - իրանական նախագծի իրագործման արդյունքում արտադրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան կկազմի 4 միլիարդ կիլովատտ/ժամ: 3,3 միլիարդը ուղարկվելու է Իրան, իսկ 0,6-0,7 միլիարդը Հայաստանը կօգտագործի սեփական հայեցողությամբ», - «Ռոսիյսկի բիզնես կուրիեր» օրաթերթում փաստում է Բնական մենաշնորհների հիմնախնդիրների ինստիտուտի վերլուծաբան Իլյա Սոլովյովը:
«Տրոյկա դիալոգ» ընկերության փորձագետ Վալերի Նեստերովի կարծիքով՝ նման սխեման ձեռնտու է Իրանին, որովհետեւ այս պահին այդ երկիրը բավարար հզորություններ չունի սեփական ուժերով էլեկտրաէներգիա արտադրելու համար:
«Նոր խողովակաշարի շնորհիվ Հայաստանը՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել գազի ներկրումը, դրանով իսկ նվազեցնելով կախվածությունը Վրաստանի տարածքով մատակարարումից, երկիր, որի հետ Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ տարանցման հարցում», - նշում է Սոլովյովը:
«Քննարկվում է դեպի Թուրքիա, Ուկրաինա եւ Վրաստան գազի առաքման հարցը, սակայն առայժմ նման նախագծերը հեռավոր ապագայի գործ են, քանի որ ներկայումս որեւէ պայմանավորվածություն կամ ծրագիր գոյություն չունի», - փաստում է Սոլովյովը: