Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին:

Բորիս Ֆռլեցը տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով երկուշաբթի օրը Երեւանում բացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կենտրոնատեղին, եւ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը:


Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ն ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել դիտորդներին իրենց առաքելության անցկացման հարցում եւ ընդգծել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG