Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ի նոր անդամները կնշանակվեն համապատասխան օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) երեք անդամների` այդ թվում հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 19-ին: Նոր անդամները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի աշխատակից Իրինա Ղուլինյանը, կնշանակվեն միայն այն բանից հետո, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կստորագրի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որ բխում էին Սահմանադրական փոփոխություններից, նախատեսում են ՀՌԱՀ-ի 8-անդամանոց կազմ (ներկայիս 9-ի փոխարեն), որոնցից 4-ին կնշանակի նախագահը, մյուս չորսին` Ազգային ժողովը (ներկա կազմը ամբողջությամբ նշանակվել է նախագահի կողմից):

Բացի Ամալյանից, լրացել է նաեւ հանձնաժողովի անդամներ Շամիրամ Աղաբեկյանի եւ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը:

ՀՌԱՀ-ի լրատվական ծառայության աշխատակից Արթուր Մարգարյանը հրաժարվեց «Ազատության» ռադիոկայանին տեղեկացնել, թե Գրիգոր Ամալյանի պարտականությունները մինչեւ հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը անդամներից ում վրա են դրվել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG