Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Ղարաբաղ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ապրիլին այցելելու է Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես Սեմնեբին հայտնել է ադրբեջանական APA գործակալությանը, Լեռնային Ղարաբաղ նա մեկնելու է Ադրբեջանից:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի Հայաստանում հանդիպել որոշ պաշտոնյաների հետ, որոնց հետ չէր հասցրել հանդիպել մարտի սկզբին կատարած այցի ընթացքում` դրա սեղմ ժամկետների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG