Հայաստանի երեք առաջատար ֆուտբոլային ակումբներ` «Փյունիկ»-ը, «Միկա»-ն եւ «Բանանց»-ը, գարնանային հավաք են անցկացնում Թուրքիայի Անթալիա հանգստավայրում:
«Փյունիկ»-ի մարզիչ Սամվել Պետրոսյանը թուրքական «Չիհան» լրատվական գործակալությանը ասել է, թե իր թիմը այստեղ որեւէ խնդրի չի հանդիպել, եւ որ իրենք Անթալիան են ընտրել հավաքի համար` անսալով Թուրքիայում իր բարեկամների խորհուրդներին:
«Ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի, այն խաղ է», - շեշտել է Պետրոսյանը` հավելելով, որ հայաստանյան այլ ակումբների եւս խորհուրդ կտար մարզվել Անթալիայում:
Հայկական թիմերը Անթալիայում կմնան երկու շաբաթ: Սամվել Պետրոսյանը վստահեցրել է, որ «Փյունիկ»-ը հաջորդ տարի եւս այստեղ է անցկացնելու իր գարնանային հավաքը: