Մատչելիության հղումներ

Ռասիզադե. «Ադրբեջանը ամենադինամիկ զարգացող երկրների թվում է»


Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ իր երկիրը, միջազգային փորձագետների վկայությամբ, հայտնվել է աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թվում:

Ներկայացնելով 2006 թվականի հաշվետվությունը, Ռասիզադեն փաստել է, որ 2003 թվականի համեմատությամբ համախառն ներքին արդյունքը աճել է 1,4 անգամ, միջին աշխատավարձը՝ 2 անգամ, պաշտպանական ծախսերը՝ 2,4 անգամ:

Ներդրումներն այդ ընթացքում կազմել են 14 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG