«Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները երեկ պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ:
«Մենք դատախազից պահանջել ենք հետաքննություն իրականացնել այն բոլոր պաշտոնյաների նկատմամբ, որոնց արդեն վարչական մեղադրանք է ներկայացվել», - լրագրողներին ասել է փաստաբան Բահրի Բայրամ Բելենը:
Մեկ այլ փաստաբան՝ Ֆեթիե Չեթինը, ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները տեղեկացրել էին Ստամբուլի իրենց գործընկերներին պատրաստվող սպանության մասին: Փաստաբանի վկայությամբ՝ նույն բովանդակության 17 գրություն է ուղարկվել Ստամբուլի ոստիկանություն:
«Սա ապացուցում է, որ դա թերացում կամ մոռացկոտություն չէր, այլ իշխանությունների գիտակցված մասնակցություն հանցագործությանը», - ասում է նա: