Մատչելիության հղումներ

Մոլդովան ու Վրաստանը ՄԱԿ-ին բողոքել են Ռուսաստանից


ՄԱԿ-ում Մոլդովայի ու Վրաստանի մշտական ներկայացուցչությունները համատեղ հայտարարություն են արել Նյու Յորքում՝ դժգոհելով, որ «Տիրասպոլի վարչակարգի» մասին խոսելիս Ռուսաստանի պետական հիմնարկները գործածում են «նախարար» եւ «նախագահ» պաշտոնեական անվանումները:

Հայտարարության հեղինակների կարծիքով, դա խառնաշփոթ է ստեղծում ու նաեւ կասկածելի դարձնում Ռուսաստանի չեզոքությունը կամ կառուցողականությունը մերձդնեստրյան հակամարտության լուծման գործում: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ ավելացնելով, որ հայտարարությունը փոխանցում է Քիշնեւի ու Թբիլիսիի դժգոհությունը նաեւ Տիրասպոլի, Սուխումիի, Ցխինվալիի վարչակարգերի անցկացրած «այսպես կոչված ընտրությունների, անկախության հանրաքվեների հանդեպ Ռուսաստանի անորոշ վերաբերմունքից»:

Հայտարարության մեջ նաեւ դժգոհություն կա Վրաստանի եւ Մոլդովայի տարածքներում բնակվողներին զանգվածաբար Ռուսաստանի անձնագիր տալու առիթով: Դա, ըստ հայտարարության, «ավելի է սրում լարվածությունը հակամարտող տարածաշրջաններում»:

Հայտարարության հեղինակները Մոսկվայից պահանջում են կատարել Ստամբուլում վերցված պարտավորություններն ու ավարտին հասցնել Մոլդովայի, Վրաստանի տարածքներից ռուսական զորքերի դուրսբերումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG