Մատչելիության հղումներ

Փոթի - Կովկաս լաստանավի կանոնավոր երթեւեկությունը կսկսվի ապրիլի 5-ին


Փոթի - Կովկաս լաստանավի կանոնավոր երթեւեկությունը, որը պետք է սկսվեր այսօր, կբացվի ապրիլի 5-ին:

«Ժամկետի հետաձգումը տեղի է ունեցել այն պատճառով, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել Կովկաս նավահանգստում լաստանավի ընդունման եւ բեռների տեսակների վերաբերյալ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է գծի օպերատոր ընկերության ղեկավար Կիրիլ Ապշեւը:

Լաստանավը ի վիճակի է փոխադրել մոտ 50 վագոն: Դրա գործարկմամբ խիստ շահագրգռված է Հայաստանը, որի համար Ռուսաստանը արտադրանքի իրացման ամենամեծ շուկան է:

Մինչեւ այժմ Հայաստանը արտադրանքը դեպի Ռուսաստան տեղափոխում էր Իլյիչյովսկ ուկրաինական նավահանգստի միջոցով: Այժմ հայաստանյան բեռները Ռուսաստան կհասնեն ընդամենը 31 ժամում, ինչը 19 ժամով պակաս է, քան Իլյիչովսկի դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG