Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղիները, կազմակերպության գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:

Նիկոլայ Բորդյուժային այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG