Մետաղի եւ երկաթի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով, 2006 թվականին Թուրքիան 23,3 միլիոն տոննա մետաղ է արտադրել ու մետաղի արդյունաբերության բնագավառում աշխարհում գրավել է 11-րդ տեղը` առաջ անցնելով Ֆրանսիայից: Այս մասին Անկարայից հայտնել է «Թրենդ» գործակալության թղթակիցը:
Ըստ ինստիտուտի` անցյալ տարի աշխարհում արտադրվել է ավելի քան 1 միլիարդ 239 միլիոն տոննա մետաղ:
Առաջին տեղում Չինաստանն է, որն արտադրել է շուրջ 418 միլիոն տոննա մետաղ, երկրորդ տեղում է Ճապոնիան` 116 միլիոն տոննա, երրորդում` ԱՄՆ-ը, որը 2006 թվականին արտադրել է 98,5 միլիոն տոննա մետաղ:
Հրաչ Մելքումյան, Պրահա