ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի օրը Երեւանում ասաց, որ հայկական կողմը պետք է, համագործակցելով Միացյալ Նահանգների Սննդի եւ դեղորայքի տեսչության հետ, որն անցած շաբաթ կոչ է արել սպառողներին ձեռնպահ մնալ «Ջերմուկ» հանքային ջուրն օգտագործելուց, փորձի գտնել հարցի լուծումը, ինչը, իր կարծիքով, հնարավոր է անել ստանդարտը, պիտակավորումը կամ նշագրումը փոխելով:
Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Շոն Քարմոդին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ամերիկյան ստանդարտով հանքային ջրի մեջ կարող է լինել առավելագույնը 10 միկրոգրամ արսենիում (մեկ լիտրում), մինչդեռ «Ջերմուկ»-ի մեջ այդ ցուցանիշը հասնում է 500-600 միկրոգրամի: Այդուհանդերձ, նրա խոսքերով, պետք է խմել օրական ավելի քան 20 լիտր «Ջերմուկ», որպեսզի զգացվի բացասական ազդեցությունը:
«Սա զուտ պիտակավորման կամ լաբորատոր ստուգման հարց է», - ասաց Քարմոդին` պարզաբանելով, որ միմյանց չեն համապատասխանում պիտակն ու բաղադրությունը, կամ նշագրումն է սխալ:
Սննդի որակի եւ անվտանգության միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Գենադի Միրոնյուկի կարծիքով` եթե «բուժիչ» բառը շեշտված է, ապա այդ ջուրը պետք է օգտագործել հատուկ մեթոդով:
Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Ջերմուկ»-ի շուրջ բարձրացած աղմուկին ծանոթ է ընդամենը մամուլից:
Նրա ենթադրությամբ, Միացյալ Նահանգների Սննդի եւ դեղորայքի տեսչությունը «ինչ-որ այլ նպատակներով է շուկայից դուրս մղում «Ջերմուկ»-ը»:
«Դա իմ անձնական ենթադրությունն է, որ այստեղ ավելի շատ շուկայական մրցակցության խնդիր է», - ասաց նա:
«Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրենի խորհրդական Էդգար Ղազարյանը նույնպես կարծում է, որ խնդիրը շուկայական մրցակցությունն է:
«Սա ակնհայտ դիտավորություն է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղազարյանը: - «Այս դիտավորությունը ուղղված է Հայաստանի հանքայի ջրերի դեմ: Ոչ միայն «Ջերմուկ» հանքային ջրի: Որովհետեւ խնդրո առարկա է արսենիում նյութը, որը առկա է նաեւ Հայաստանի այլ հանքային ջրերում»:
Նա ներկայացրեց ինտերնետային կայքում տեղադրված «Ջերմուկ»-ի շշի լուսանկարը եւ ասաց, որ այդպիսի պիտակներով հանքային ջուր, որի վրա պատկերված է մեկ եղնիկ, չի արտահանվում: Իրենց արտահանածի պիտակների վրա պատկերված է երկու եղնիկ: Ուստի նրա պնդմամբ, շիշը կեղծված է եւ չի վերաբերում պաշտոնական արտահանողներին:
Շաքե Ավոյան