Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն փոխհատուցում է պահանջում շինարարական կազմակերպությունից


Ըստ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական բաժնի պետ Արմեն Թադեւոսյանի, ԵՊՀ-ն դատի է տվել «Ինտեր» շինարարական կազմակերպությանը՝ որը կառուցել է Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի նոր մասնաշենքը: Կառույցը շահագործման է հանձնվել 2005-ի դեկտեմբերին, սակայն արդեն այսօր ի հայտ են եկել շինարարական լուրջ թերություններ:

Այս պահին գործը գտնվում է տնտեսական դատարանում: ԵՊՀ-ն պահանջում է «Ինտեր» ՍՊԸ-ից անորակ ու թերի շինարարական աշխատանքների համար բռնագանձել 38 մլն դրամ:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի խոսքերով, շենքի ձեղնահարկի ու նկուղային հատվածի շինարարական աշխատանքներն անավարտ են եղել: Շենքի նախագծում չի եղել բուֆետ:

Ուսանողուհիներից մեկը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ իրենք սրտի դողով են դասի նստում՝ մտավախություն ունենալով, որ ամենաթեթեւ ցնցման դեպքում շենքը կփլվի:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG