Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը պաշտպանող հռչակագիր


Վրաստանի խորհրդարանն այսօր ընդունել է հռչակագիր, որում պաշտպանում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հռչակագիրն ընդունվել է 160 ձայնով, խորհրդարանականներից ոչ մեկը դեմ չի քվեարկել:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, հռչակագրի ընդունման միջոցով վրաց խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել նախօրեին երկրի առաջատար քաղաքական ուժերի ստորագրած նույնանման բովանդակությամբ հուշագրին:

Խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրումը ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ:

«ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը նշանակում է կայունություն ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է Բուրջանաձեն: - «Դա նշանակում է հետագա ժողովրդավարական առաջընթաց, նշանակում է Վրաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG