Մատչելիության հղումներ

Փերինչեքը բողոքարկում է դատավճիռը


Թուրք ազգայնական Դողու Փերինչեքը բողոքարկել է շվեյցարական դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը ասել է նրա փաստաբանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, փաստաբան Լորան Մորեյոնը հայտնել է, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդը գանգատ է ներկայացրել Վո կանտոնի նահանգային դատարան:

Փերինչեքը Լոզանի դատարանի կողմից անցած շաբաթ դատապարտվել է 90 օրվա պայմանական ազատազրկման եւ տուգանվել է 2500 դոլարի չափով:

Դատավոր Պիեր-Անրի Վինզապը ուրբաթ օրը Փերինչեքին անվանել է «ամբարտավան սադրիչ՝ ռասիստական եւ ազգայնամոլական դրդապատճառներով»:

Ի պատասխան, ըստ «Ֆրանսպրես»-ի, Փերինչեքը հայտարարել է, թե դատավճիռը «Թուրքիայի եւ թուրք ազգի նկատմամբ շվեյցարացի դատավորի տածած ատելության ճիշտ արտացոլումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG