Մատչելիության հղումներ

Ադրբեջան է այցելելու ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը


Մարտի 16-18-ը Բաքու պաշտոնական այց է կատարելու Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունից, նախատեսված են Ռոբերտ Սիմոնսի հանդիպումները երկրի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններում:

Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը մամուլի ասուլիս կտա:

Ինչպես Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, մարտի 26-28-ին նախատեսված է նաեւ Ռոբերտ Սիմոնսի այցը Հայաստան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG