Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կայցելի Ադրբեջան


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան: Այդ մասին այսօր հայտնել է Վատիկանում Ադրբեջանի դեսպան էլչին Ամիրբեկովը:

Նրա վկայությամբ՝ այցի ստույգ ժամկետը դեռ ճշտված չէ:

«Մինչ այդ Ադրբեջան կայցելեն Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաները»,- ըստ day.az-ի, ասել է դեսպանը:

80-ամյա Բենեդիկտոս 16-րդը երբեք չի այցելել Հարավային Կովկաս: Նրա նախորդը՝ Հովհաննես Պողոս երկրորդը եղել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG