Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է 2000-ի հասցնել Իրաքում առաքելություն իրականացնող զինվորականների թիվը


Վրաստանը մտադիր է առաջիկա տարվա ընթացքում 2000-ի հասցնել Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականների թիվը: Այդ մասին Տոկիոյում հայտնել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ներկայումս վրացական զորամիավորումը Իրաքում կազմված է մոտ 800 զինվորականներից:

Սահակաշվիլին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ 2000-անոց միավորումը Իրաքում կմնա շուրջ մեկ տարի:

Նա հայտնել է նաեւ, որ Վրաստանը 200-300 զինվորական կգործուղի Աֆղանստան:

2004 թվականին Վրաստանն ավարտել է խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում եւ հայտարարել, որ այլեւս զորք չի ուղարկելու այնտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG