ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Երեւանում եւ Բաքվում քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը: Երեկ երեկոյան Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, թե այդ գործընթացը «որոշակի ժամանակ» կպահանջի:
Ըստ ֆրանսիացի համանախագահի, փախստականների վերադարձի համար անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ, այդ թվում՝ Ադրբեջանը պետք է իր վարչական կառույցների ներկայացուցչություններ կազմակերպի «գրավյալ տարածքներում», փախստականների անվտանգության համար որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի նաեւ խաղաղապահների ներկայությունը այդ տարածքներում:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բեռնար Ֆասյեն ափսոսանք է հայտնել, որ խնդիրներ կան՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակություններին համակեցության գաղափարը ներշնչելու հետ:
Ֆրանսիացի համանախագահը հայտնել է, որ վերադառնում է Երեւան եւ մարտի 13-ին Ժնեւում է լինելու, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Մինսկի խմբի մյուս համանախագահների, իսկ հաջորդ օրը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: