Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Սահակաշվիլիի այցելության գլխավոր նպատակներից մեկը Տոկիոյից տնտեսական աջակցություն ստանալն է:

Վրաստանի նախագահը նաեւ հայտնել է Աբեին, որ Թբիլիսին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու՝ Ճապոնիայի ցանկությանը:

Ճապոնիայի նախագահը առանձնազրույցի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ իր երկրի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը առայժմ մեծ արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG