Մատչելիության հղումներ

Ամերիկացիները զգուշացվել են «Ջերմուկ»-ի վնասակարության մասին


ԱՄՆ-ի կառավարության սննդի եւ դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում եւ վնասակար է առողջության համար:

Երեկ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ գործակալությունը փաստում է, թե «մկնդեղի օգտագործումը մի քանի օրվա ընթացքում կարող է ազդել մարդու երիկամների, լյարդի, մաշկի, սրտանոթային եւ նյարդային համակարգերի վրա: Նյութի շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ մահվան»:

Գործակալությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրվել է 500 միլիլիտր հեղուկ եւ յուրաքանչյուր մեկ լիտր «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է 500-600 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ գործակալության չափանիշները թույլատրում են ոչ ավելի, քան 10 միկրոգրամի պարունակություն մեկ լիտրում:

Թեեւ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, գործակալությունը հայտարարել է, թե շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի «Ջերմուկ»-ը հանվի շուկայից:

Հայաստանում գործող մի քանի կազմակերպություններ «Ջերմուկ» են արտահանում ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG