Մատչելիության հղումներ

Նյու Յորքի արվարձանում հրդեհի հետեւանքով ութ երեխա է զոհվել


Նյու Յորքի Բրոնքս արվարձանի շենքերից մեկում անցած գիշեր բռնկված հրդեհի հետեւանքով ութ երեխա եւ մեկ մեծահասակ է զոհվել, կան վիրավորներ:

Հրդեհը բռնկվել է ժամը 23:00-ին մոտ, եւ միայն երկու ժամ անց է հրդեհներին հաջողվել տեղայնացնել այն:

Հրշեջ ծառայության խոսնակ Սեթ Էնդրյուսը հաստատել է զոհերի թիվը: Հրդեհի պատճառները դեռեւս պարզված չեն:

CNN-ի վկայությամբ, հիվանդանոց են տեղափոխվել առնվազն մեկ տասնյակ վիրավորներ, այդ թվում չորս հրշեջներ եւ շտապօգնության ծառայության մի աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG