Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի նախընտրական շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը այսօր հաստատեց, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:

Նա հավելեց, որ կուսակցության ղեկավարության կողմից պաշտոնական հաստատումը «ընթացքի մեջ է»:

Աբրահամյանը խուսափեց հստակ պատասխան տալ, հարցին, թե լուրջ մրցակից համարո՞ւմ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` ասելով. - «Բոլորին եմ համարում լուրջ մրցակից»:

Նա ասաց, թե չի կիսում (հատկապետ ընդդիմության շրջանում տարածված) տեսակետը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական ուժ է:

«Որովհետեւ իր [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության] հետեւում ժողովուրդ է կանգնած», - փաստարկեց Հովիկ Աբրահամյանը:

Տարածքային կառավարման նախարարը մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանեց Եռաբլուր պանթեոնում, ուր եկել էր այցելելու Վազգեն Սարգսյանի շիրիմին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG