Մատչելիության հղումներ

Թուրք խորհրդարանականները ամերիկացի գործընկերներին կուղարկեն «Վարդագույն գիրք»-ը


Թուրք խորհրդարանականները Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ քարոզչությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների շրջանում իրականացնելու են «Վարդագույն գրքի» օգնությամբ:

Ինչպես հինգշաբթի օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայտարարել են պատգամավորներ Ազիզ Աքգյուլը եւ Էղեմեն Բաղիշը, «Վարդագույն գիրք»-ը պարունակում է «ցեղասպանության պնդումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն եւ փաստաթղթեր», որոնք տրամադրել է Թուրքիայի պատմաբանների ընկերակցությունը:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, ամերիկացի գործընկերներին գրքույկները բաժանելուց հետո Աքգյուլը եւ Բաղիշը մտադիր են հանդիպել ԱՄՆ-ի մահմեդական եւ հրեական համայնքների ղեկավարների հետ՝ սկսելու Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելուն ուղղված արշավ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատին ներկայացվել է հունվարի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG