Մատչելիության հղումներ

Նույնիսկ ԱՀԿ-ին անդամակցելու դեպքում Ադրբեջանը առեւտրական կապեր չի հաստատի Հայաստանի հետ


Նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցելու դեպքում խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի հետ առեւտրական կապերի մասին, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Բաբաեւը հայտնել է, որ իր գլխավորած գերատեսչությունը կառավարությանն է ուղարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:

Միաժամանակ, նախարարը նշել է. - «Մեր պետական կառույցներում միասնական կարծիք չկա այն առնչությամբ, թե ինչ է տալու Ադրբեջանին ԱՀԿ-ին անդամակցությունը»:

Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցում է 2003 թվականի փետրվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG