Միխեիլ Սահակաշվիլիի բրյուսելյան այցի օրակարգային վերջին կետը դարձավ այցելությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Ինչպեսեւ ակնկալվում էր, դաշինքի ղեկավարությունն ու Վրաստանի նախագահը կրկին խոսել են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին:
«Վրաստանը ՆԱՏՕ մուտք գործելու ճանապարհին է: Որեւէ մեկը մեզ չի կարող շեղել այդ ուղուց: Դեռ կան բարեփոխումներ, որոնք մենք պետք է ի կատար ածենք, մենք պետք է շարունակենք մեր սկսած գործը` նախեւառաջ մեր ներքին զարգացումն ապահովելու, ինչպես նաեւ համաշխարհային ու եվրոպական անվտանգության մի մասնիկը դառնալու համար», - ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահը:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բավական բարձր է գնահատել վրացական կողմի իրականացրած բարեփոխումները. - «Վրաստանը բարեփոխումներին միտված լուրջ քայլեր իրականացրել է եւ շարունակում է իրականացնել: Իհարկե մտահոգության որոշ առիթներ էլ ունենք, սակայն որեւէ մեկը կատարյալ չէ: Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել այս ուղղությամբ, եւ կարող եմ հստակորեն ասել, որ պատկերն ընդհանուր առմամբ դրական է»:
Բնական է, որ Սխեֆերի ու Սահակաշվիլիի համատեղ ասուլիսին ներկա լրագրողները չէին կարող շրջանցել Հյուսիսատլանտյան դաշինքին` Վրաստանի հնարավոր անդամակցության ժամկետների թեման: Այս առումով Սխեֆերը գերադասել է որեւէ հստակ պատասխան չտալ:
«Սա մի գործընթաց է, որ կախված է Վրաստանի իրականացրած գործողություններից: Դրանց արդյունավետությունը առաջին եւ ամենակարեւոր հարցն է, եւ կարող ենք արձանագրել, որ Վրաստանն այդ գործողություններն իրականացրել է, իսկ հետագա քայլերի իրականացումը վրացիների ու Վրաստանի ձեռքում է: Այդ իսկ պատճառով չէի ցանկանա խոսել ինչ-որ հստակ ժամկետների`ամիսների կամ շաբաթների մասին»:
Ու թեեւ Վրաստանը դեռ չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքը, այդուհանդերձ, ուշադրությամբ է հետեւում այս երկրի տարածքում առկա հակամարտությունների գոտիներում տիրող կացությանը: Ըստ Սխեֆերի, դաշինքը կողմ է աբխազական ու հարավօսական հակամարտությունների խաղաղ լուծմանը:
«ՆԱՏՕ-ն չի ձգտում ուղղակի դերակատարություն ստանձնել այս հակամարտությունների կարգավորման գործում: Բայց նորից կարող եմ կրկնել, որ, ինչպես ամրագրեց ՆԱՏՕ-ի` Ռիգայում կայացած վերջին գագաթաժողովը, մենք հարգանքով ենք վերաբերում Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա