Լուրերը, սակայն, պտտվում են ոչ միայն ժողովրդի մեջ, այլեւ «Եվրատեսիլ»-ի հայկական ընտրական փուլի մասնակիցների շրջանում:
Երգիչ Սարգիս Էդվարդսն ասում է. - «Ես մասնակցում եմ, սակայն չեմ կարծում, թե հնարավորություն ունեմ Հելսինկի մեկնելու, քանի որ որոշակի խոսակցություններ կան, թե ով է գնալու»:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, սակայն, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ այդ հարցին` հերքելով, թե Հայկոյի մասնակցությունը նախապես էր որոշված:
Ինչեւէ, որոշումն ընդունված է. «Եվրատեսիլ»-ում հնչելու է Կարեն Կավալերյանի Anytime You Need երգը Հայկոյի կատարմամբ: Ի դեպ, Կարեն Կավալերյանը անցյալ «Եվրատեսիլ»-ում երկրորդ տեղը գրաված Դիմա Բիլանի երգի խոսքերի հեղինակն է, իսկ երգի մեղեդին գրվել է «Մի վախեցիր» ֆիլմի համար:
Հելսինկի մեկնող հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն Հրաչ Քեշիշյանը, Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու Դաինա Մնացականյանը, երգչուհի Մերի Ոսկանյանը եւ ուրիշ հայտնի երգիչ-երգչուհիներ: Ալեքսան Հարությունյանն ասաց, որ ինքն այդ կազմում չի լինելու: Հայաստանյան պատվիրակությունը Հելսինկի կմեկնի մարտի 12-ին:
Տաթեւիկ Լազարյան եւ Նարինե Ղալեչյան