Հայաստանի նախագահի հրամանագրով գեներալ֊-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Ըստ տարբեր աղբյուրների՝ Արթուր Աղաբեկյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ: 1996 թվականին նա սառեցրել էր իր անդամակցությունը Դաշնակցության շարքերում` անցնելով զինվորական ծառայության. նախ` Ղարաբաղում, այնուհետեւ` Հայաստանի պաշտպանության նախարարությունում:
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ Արթուր Աղաբեկյանը պատրաստվում է դիմել կուսակցությանը՝ սառեցման մասին որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով:
Կարինե Քալանթարյան