Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից»


Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից՝ չնայած ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության զգուշացումներին: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Նրա խոսքերով, Իրանը չպետք է «թուլություն ցուցաբերի» իր միջուկային ծրագիրը պաշտպանելու հարցում:

Ահմադինեջադը նաեւ ընդգծել է, թե այդ ծրագիրը Իրանի իրավունքն է:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հինգշաբթի օրը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած ժամկետում Իրանը չի դադարեցնել ուրանի հարստացումը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պնդում են, որպեսզի ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ՝ ի հավելումն Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 23-ի որոշումը չկատարելու հետեւանքով սահմանված պատժամիջոցների:

Այնուհանդերձ, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը կասկած է հայտնել նոր պատժամիջոցների արդյունավետության առնչությամբ եւ կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG