Առնվազն 26 մարդ է զոհվել անցած գիշեր Լատվիայի Ալսունգա բնակավայրում գտնվող հաշմանդամների առողջարանում բռնկված հրդեհի հետեւանքով: Երկրի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Այնարս Պենցիսի հաղորդած նախնական տվյալների համաձայն, եւս 66 մարդու հրշեջներին հաջողվել է փրկել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հրշեջները ահազանգ են ստացել գիշերվա ժամը 01:12-ին: Երբ փրկարարները հասել են դեպքի վայր, առողջարանը ամբողջությամբ բոցերի մեջ է եղել: Առողջարանի բնակիչների տարհանման ժամանակ փլվել է շենքի տանիքը:
Լատվիայի ներքին գործերի նախարար Ինվարս Գոդմանիսը լրագրողներին հայտնել է, որ առողջարանի բնակիչները առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ են:
Նախնական վարկածների համաձայն, հրդեհի պատճառ կարող էր լինել էլեկտրահաղորդման գծերի վնասվածությունը կամ ջեռուցիչ սարքերի սխալ օգտագործումը:
Վերջին գիշերները Լատվիայում արձանագրվում է մինչեւ 30 աստիճան ցուրտ: