Մատչելիության հղումներ

Ամերիկացիները իրենց երկրի հիմնական թշնամիներ են համարում Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան


Իրենց երկրի «հիմնական թշնամիներ» ամերիկացիները համարում են Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան՝ վկայում են «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները:

Համաձայն հետազոտության՝ հինգշաբթի օրը հրապարակված արդյունքների, հարցված ամերիկացիների 26 տոկոսը իր երկրի գլխավոր թշնամիներից է համարել Իրանը, 21 տոկոսը՝ Իրաքը, իսկ 18 տոկոսը մատնանաշել է Հյուսիսային Կորեան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ երկրներից բխող վտանգին առնչվող հարցին ի պատասխան՝ հարցվածները հայտարարել են, թե տվյալ պետությունները սատարում են ահաբեկչությունը եւ ձգտում են զանգվածային ոչնչացման զենք ստանալ:

ԱՄՆ-ի «թշնամիների» ցանկը այդ երեք երկրներով չի սպառվում: Ամերիկացիների 11 տոկոսը իր երկրի թշնամի է համարում Չինաստանը, 3 տոկոսը՝ Սաուդյան Արաբիան, 2-ական տոկոս՝ Աֆղանստանը եւ Ռուսաստանը:

Հատկանշական է, որ հարցման մասնակիցների 2 տոկոսը ԱՄՆ-ի «ամենաոխերիմ թշնամի» են համարում հենց Միացյալ Նահանգները, որը «արտաքին քաղաքականության բնագավառում սխալ գործողությունների հետեւանքով հավելյալ թշնամիներ է ձեռք բերում»:

Փետրվարի 1-4-ը անցկացված հարցմանը մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG