Մատչելիության հղումներ

Թուրք ակտիվիստները քաղաքացիական անհնազանդություն են հռչակում 301-֊րդ հոդվածի դեմ


Մի խումբ թուրք ակտիվիստներ ուրբաթ օրը քաղաքացիական անհնազանդության արշավ են նախաձեռնում Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դեմ:

Փետրվարի 23-֊ին «Հզոր Թուրքիա» փոքրաթիվ կուսակցության 10 անդամներ մտադիր են հավաքվել Ստամբուլի հասարակական վայրերից մեկում եւ կրկնել գրող Օրհան Փամուկի եւ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այն հայտարարությունները, որոնք 301-֊րդ հոդվածով որակվել են որպես «թուրքական ինքնությունը վիրավորող»:

Այնուհետեւ նրանք հանձնվելու են դատախազությանը, իսկ հաջորդ շաբաթ եւս 10 ակտիվիստներ կրկնելու են նրանց գործողությունները:

«Արշավը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չվերանայվի 301-րդը»,֊ - «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանն ասել է կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեվիջը:

«Մենք չենք ցանկանում խավարում թաղված Թուրքիա: Մենք դատախազներին ասելու ենք՝ մենք հանցանք ենք գործել, եկեք եւ դատեք մեզ»,֊ - հայտարարել է նա:

Կուսակցությունը, որն ստեղծվել է ընդամենը չորս ամիս առաջ, ունի մի քանի հազար անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG