Մի խումբ թուրք ակտիվիստներ ուրբաթ օրը քաղաքացիական անհնազանդության արշավ են նախաձեռնում Քրեական օրենսգրքի 301֊րդ հոդվածի դեմ:
Փետրվարի 23-֊ին «Հզոր Թուրքիա» փոքրաթիվ կուսակցության 10 անդամներ մտադիր են հավաքվել Ստամբուլի հասարակական վայրերից մեկում եւ կրկնել գրող Օրհան Փամուկի եւ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այն հայտարարությունները, որոնք 301-֊րդ հոդվածով որակվել են որպես «թուրքական ինքնությունը վիրավորող»:
Այնուհետեւ նրանք հանձնվելու են դատախազությանը, իսկ հաջորդ շաբաթ եւս 10 ակտիվիստներ կրկնելու են նրանց գործողությունները:
«Արշավը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չվերանայվի 301-֊րդ-ը»,֊ - «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանն ասել է կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեվիջը:
«Մենք չենք ցանկանում խավարում թաղված Թուրքիա: Մենք դատախազներին ասելու ենք՝ մենք հանցանք ենք գործել, եկեք եւ դատեք մեզ»,֊ - հայտարարել է նա:
Կուսակցությունը, որն ստեղծվել է ընդամենը չորս ամիս առաջ, ունի մի քանի հազար անդամ: