Մատչելիության հղումներ

«Իրանը չի կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջը»


ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ Իրանն «անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը մինչեւ այս տարվա փետրվարի 21-ը ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու մասին»:

Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «խորը մտահոգություն է հայտնել անվտանգության խորհրդի պահանջն Իրանի կողմից անտեսելու կապակցությամբ»:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր հերթական անգամ ասել է, որ Թեհրանն ունի միջուկային ծրագրի իրավունք, որից ոչ մի պարագայում չի հրաժարվի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG