«60-70-ական թվականներին, երբ Թուրքիայում հազար ու մի տաճարներ էին պայթեցվում Արմեւտյան Հայաստանի տարածքում, Աղթամար կղզում գտնվող «Սուրբ Խաչ» եկեղեցին իր աշխարհահռչակ լինելու շնորհիվ զերծ մնաց համատարած այդ վանդալիզմից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան-հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Սուրբ Խաչ» եկեղեցին մինչ այսօր միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է գտնվում. պատճառը, ըստ Կարապետյանի, քաղաքական եւ տնտեսական հարթության վրա է գտնվում:
«Սուրբ Խաչ» եկեղեցու շինարարական աշխատանքներից, որակի առումով Սամվել Կարապետյանը գոհ է:
Մշակույթի նախարարության միջազգային կապերի վարչության պետ Սուսաննա Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Սուրբ Խաչ» եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստանը մինչեւ այսօր թուրքական կողմից պաշտոնական հրավեր չի ստացել:
Սամվել Կարապետյանն ասաց նաեւ, որ մերձաղթամարյան հատվածում բազմաթիվ վանքեր այսօր ոչնչացված են, եղածներն էլ հույժ կարոտ են ուշադրության:
Մինչդեռ, օրինակ, Սուրբ Կարապետ Վանքի տեղում գոյացած Չենգել գյուղի գյուղապետը սկսել է մտահոգվել, թե ինչպե՞ս վերականգնեն հայկական հուշարձանները, կոթողներն ու եկեղեցիները, որովհետեւ դրանք հրապուրում են զբոսաշրջիկներին: