«Թե ով կհաղթի՝ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է՝ ինչպես կհաղթի», - կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հեղինակավոր ամերիկյան թերթին տված հարցազրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Իմ երկիրը տառապում է ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգից եւ լայնորեն տարածված կաշառառությունից: Հայաստանի քաղաքացիներն ազատ չեն: Մեր լրատվամիջոցները վերահսկվում են պետության կողմից, եւ հեռուստաեթերը ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրարշավի ընթացքում խիստ սահմանափակ է: Մեր քաղաքացիներն աղքատ են, ազգային հարստության մեծ մասը մի քանի օլիգարխի ձեռքին է: Սեփականաշնորհումը ուղեկցվել է զանգվածային կոռուպցիայով», - թերթում այսօր տպագրված հոդվածում գրում է Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակը:
«Հայաստանի վերնախավը թակարդված է մնում անցյալում: Բայց դառը հիշողություններով ապրելը խոչընդոտում է մեր հարաբերությունները հարեւանների` գլխավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Դա չի կարող նպաստել խաղաղությանը, կայունությանը եւ երկարաժամկետ բարգավաճմանը: Հաշվի առնելով այն օգուտը, որը Հայաստանի տնտեսությունը կարող է քաղել Ադրբեջանի էներգետիկ մատակարարումներից եւ թուրքական ներդրումներից, մեր կապերի նորմալացումը այդ երկու երկրների հետ, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, վճռորոշ կլինի մեզ եւ ողջ տարածաշրջանի համար», - կարծիք է հայտնել Արթուր Բաղդասարյանը:
«Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ չլուծված հակամարտությունը պետք է կարգավորվի: Այն նվազեցնում է Հայաստանի եւ տարածաշրջանի ռազմավարական արժեքը: Մենք ընդհանուր շահագրգռվածություն ունենք՝ հաստատելու, որ մեր տարածաշրջանը կարող է օգուտ քաղել իր աշխարհաքաղաքական դիրքից եւ դառնալ Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շուկաները կապող օղակ: Միակ տեւական լուծումը՝ բանակցային կարգավորումն է, որը կպահանջի երկուստեք զիջումներ», - գրել է «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:
«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար մենք կարիք ունենք մեր արտաքին քաղաքականության կանխատեսելիության, ուստի Հայաստանին անհրաժեշտ են ավելի սերտ կապեր Եվրամիության եւ ՆԱՏՕ֊-ի հետ: Մասնավորապես, Եվրամիության անդամակցության մեր շանսերը ավելի մեծ կդառնան, եթե մենք եւ մեր հարեւանները սովորենք ավելի լավ համագործակցել եւ կարգավորենք մեր սառեցված հակամարտությունները: Մենք Հայաստանում կարիք ունենք ուժեղ կառավարության, ինչը ամենից առավել նշանակում է ժողովրդի աջակցությունը վայելող լեգիտիմ իշխանություններ: Հայաստանի հաջորդ ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար: Մեր քաղաքացիներն արժանի են ավելի բարձր կենսամակարդակի եւ երկրում մնալու ավելի շատ դրդապատճառների: Մենք շարունակում ենք կորցնել լավագույններին, որոնք հիասթափված են հայրենիքում մնալու աղոտ հեռանկարներից», - գտնում է Արթուր Բաղդասարյանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղին այնպիսի ընտրություններն են, որոնք լեգիտիմ իշխանություններ կձեւավորեն` նախ Հայաստանում, բայց ի վերջո` նաեւ Ադրբեջանում: Այս հանրային լեգիտիմությունը հաջորդ կառավարություններին անհրաժեշտ փոխզիջումներ անելու իրավազորություն կտա: Ցավոք, Հայաստանի կառավարությունում կան ուժեր, որոնք կարող են գողանալ առաջիկա ընտրությունները: Եվ դրսում էլ կգտնվեն ոմանք, ովքեր կարող են աչք փակել նման կեղծիքների վրա՝ հանուն կայունության: Բայց կայունությունը կարող է հաստատվել Հայաստանում եւ տարածաշրջանում միմիայն ժողովրդի աջակցությունը վայելող կառավարությունների միջոցով: Այդ պատճառով մենք ընտրությունների միջազգային մոնիտորինգի կարիք ունենք: Անհրաժեշտ է աջակցել Հայաստանում ԵԱՀԿ-֊ի առաքելությանը, որպեսզի այն կարողանա անել իր գործը: Առաջիկա ընտրությունները կարող են ճանապարհ հարթել Հայաստանի տնտեսական եւ քաղաքական վերականգնման համար», - եզրափակել է Արթուր Բաղդասարյանը: