Մատչելիության հղումներ

Ամերիկացիների մեծ մասը կընդունի կին նախագահին


Ամերիկացիների երկու երրորդը պատրաստ է ընդունել կին նախագահին: Նման արդյունք է տվել Սայենի քոլեջի հետազոտական կենտրոնի հարցումը:


Հարցվածների 81 տոկոսը խոստովանել է, որ 2008 թվականի ընտրություններում կքվեարկեր կին ֊նախագահի օգտին:

Ամերիկացիների մեծ մասի կարծիքով՝ կին֊ նախագահը ավելի լավ կլուծի ներքին խնդիրները, այդ թվում առողջապահության, կրթության եւ էներգետիկայի բնագավառում: Միեւնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը կարծիք է հայտնել, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը ավելի վատ կկատարի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները, որոնք դրված են ԱՄՆ֊-ի նախագահի վրա:

Ինչ վերաբերում է սենատոր Հիլարի Քլինթոնին, որը ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին, հարցվածների 54 տոկոսը համոզված է, որ հենց նա է ապագա նախագահը: 45 տոկոսը հայտարարել է, որ քվեարկելու է նրա օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG