Այսօր վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվեց անցած տարեվերջին 1,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացի, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի փաստաբանի բողոքը ընդդեմ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի: Դատավարությունը մինչեւ մարտի 5-ը հետաձգվել է Չախալյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունից հետո:
Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի ասաց, որ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ում որոշմամբ առաջին ատյանի դատավճռից անմիջապես հետո Չախալյանը արտաքսվել է Հայաստանից, թույլատրել էր վերջինիս հատել հայ-վրացական սահմանը, սակայն` պայմանով, որ նա ժամանի հենց այսօր, ներկա գտնվի դատական նիստին, իսկ նիստից անմիջապես հետո նրան պետք է դուրս ուղեկցեին երկրից:
Հայրապետյանը նպատակահարմար չէր գտել, որ Վահագն Չախալյանը նման պայմանով մուտք գործի Հայաստան, եւ միջնորդել է 3-5 օր ժամանակ տրամադրել Չախալյանին` պաշտպանությանը նախապատրաստվելու մասին:
«Եթե արդարադատություն իրակացնող մարմինները չեն կարողանում ապահովել Չախալյան Վահագնի մուտքը Հայաստանի Հանրապետություն` օրենքով սահմանված կարգով, ապա ստիպված մենք դատական կարգով պետք է վիճարկենք նշված որոշումը», - պարզաբանեց նա: - «Եվ այդ որոշումը վերացվելուց հետո նոր կարելի է խոսել արդյունավետ դատական պաշտպանության միջոցների մասին»:
Փաստաբանը նկատի ունի Վահագն Չախալյանին վտարելու մասին` Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի որոշումը: 2006 թվականի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, Հայաստանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով 1,5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել Վահագն Չախալյանին: Նույն օրը Վահագն Չախալյանը վտարվել էր Հայաստանի Հանրապետությունից:
Փետրվարի սկզբին վերաքննիչ դատարանի նիստը արդեն մեկ անգամ հետաձգվել էր` Չախալյանի բացակայության պատճառով:
Հովհաննես Շողիկյան