Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է լուծել միայն խաղաղ եղանակով՝ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամլո ասուլիսում:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է նաեւ, որ արեւմտյան երկրներում մտահոգված են Իրանում ուրանի հարստացման աշխատանքներով եւ ենթադրում են, որ Իրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել:
Պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում:
Արմեն Քոլոյան, Պրահա