Բրիտանիայի քաղաքացիների մոտ երեք քառորդը կողմ է սահմաններում հսկողության ուժեղացմանը, իսկ 66 տոկոսի կարծիքով՝ իրենց երկրում ներգաղթածների թիվն առանց այն էլ շատ է:
Հարիսի ինստիտուտը հարցումն անցկացվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում:
Հետազոտության տվյալներով՝ բրիտանացիների 47 տոկոսը համոզված է, որ ներգաղթը Եվրամիության սահմաններում վատ է անդրադառնում իրենց երկրի տնտեսության վրա: Իսպանացիների միայն 24 տոկոսն է համաձայն այս տեսակետի հետ:
Հարցումներից պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիան ներգաղթողների համար շարունակում է մնալ ամենագրավիչ պետությունը, քանի որ նրա տնտեսությունը ամենազարգացածն է ողջ Եվրոպայում: Ներգաղթողների թվով երկրորդ պետությունը համարվում է Իսպանիան:
Հարիսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 6561 մարդ:
Անի Թադեւոսյան