Այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը:
Երկու նախագահները կբացեն նաեւ Լուվրի թանգարանում կազմակերպված Armenia Sacra («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպիչները մեծ կարեւորություն են տալիս Լուվրի այս ցուցահանդեսին՝ համարելով այն Հայաստանի տարվա կարեւորագույն միջոցառումը:
Լուվրի թանգարանը իր պատմության մեջ առաջին անգամն է ներկայացնում ամբողջությամբ հայկական քրիստոնեական արվեստին նվիրված ցուցահանդես, որը եզակի նմուշների միջոցով փորձում է գաղափար տալ հայկական քրիստոնեական արվեստի մասին՝ Հայաստանի կողմից քրիստոնեությունը ընդունելու սկզբնական շրջանից մինչեւ 19-րդ դարի սկիզբը ընկած ժամանակաշրջանում:
Ցուցահանդեսը, ինչպես գտնում են կազմակերպիչները, կնպաստի հայկական արվեստի ճանաչմանը ամբողջ աշխարհի կողմից, քանի որ Լուվրի թանգարանը Ֆրանսիայում ամենամեծ թվով զբոսաշրջիկների այցելության վայրն է:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 25-ը:
Ռուզան Կյուրեղյան, Փարիզ