Ամերիկացի հոգեբանների պնդմամբ, մարդու հոգեբանական առանձնահատկությունների եւ քաղաքական հայացքների միջեւ ուղղակի կապ կա:
Ըստ նրանց, արդեն մանկության շրջանում կարելի է վստահաբար կանխատեսել՝ այս կամ այն անձը պահպանողակա՞ն, թե՞ ազատական հայացքներ է դավանելու, իսկ մեծահասակների քաղաքական հայացքների մասին կարելի է դատել ըստ նրանց սովորությունների, ճաշակի եւ նույնիսկ սիրելի իրերի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքի համալսարանի հոգեբան Ջոն Ջոսթը եւ Մերիլենդի համալսարանի նրա գործընկեր Արի Կրուգլանսկին կարծիք են հայտնել, թե ազատականները եւ պահպանողականները պատկանում են երկու անհատական տիպերի:
Նա, ով ձգտում է գործել հակառակ կանոնների եւ սիրում է ամեն ինչում նորը փնտրել, սովորաբար, իր քաղաքական համոզմունքներում հակված է դեպի ձախ, իսկ նա, ով գնահատում է ավանդույթները եւ ավելի զգույշ է փոփոխությունների նկատմամբ՝ հակված է դեպի աջ:
Այդ գծերը դրսեւորվում են նաեւ երաժշտական ճաշակում, հոբբիներում եւ նույնիսկ տան կամ գրասենյակի կահավորման մեջ: Այսպես, համաձայն Հարվարդի համալսարանից Դանա Քարնիի անցկացրած հետազոտության արդյունքների, պահպանողականների գրասենյակները եւ տները սովորաբար կոկիկ են, իսկ ազատականների տներում եւ աշխատավայրերում առկա է որոշակի թափթփվածություն:
Շատ հոգեբաններ արդեն իսկ քննադատել են գործընկերների հետազոտությունները՝ համարելով դրանք անչափ սահմանափակ: