Մատչելիության հղումներ

ՔԴՄ-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին


Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) մասնակցելու է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով:

«Մենք մերժել ենք նախընտրական դաշինք հասկացողությունը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսրով Հարությունյանը: - «Դրանք արհեստածին քաղաքական ամուսնություններ են, որոնք, որպես կանոն, ավարտվում են ծանր հետընտրական ապահարզաններով: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ե'ւ առաջիկա ընտրություններում, ե'ւ ընդհանրապես կգնա դաշինքներից դուրս եւ միայնակ»:

Մեկ այլ նախկին վարչապետի` Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG