Մատչելիության հղումներ

«Զերկալո». «ՆԱՏՕ-ն Բաքվին համոզում է դիմել անդամակցության խնդրանքով»


«Անցած վեց ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ն Բաքվին համոզում է պաշտոնապես դիմել դաշինքին անդամակցության խնդրանքով, սակայն Ադրբեջանը խուսանավում է», - գրել է ադրբեջանական «Զերկալո» թերթը:

Թերթի պնդմամբ, այդ առաքելությունը դրվել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի վրա: Վերջինս այս տարվա գարնանը նորից ժամանելու է Բաքու:

Շաբաթվա սկզբից Ադրբեջանում է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խումբը, որն ուսումնասիրում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG