Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը Փարիզ մեկնելու մտադրություն չունի


Ներկայումս Գերմանիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզ մեկնելու մտադրություն չունի: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Թահիր Թաղիզադեն:

Թաղիզադեի խոսքերով, Փարիզ մեկնելու մասին Վարդան 0սկանյանի «անսպասելի» որոշումը վկայում է, որ Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկելու հարցեր ունեն:

Վարդան Օսկանյանը այսօր Փարիզում հանդիպում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG