Բացատրելով, թե ինչու է նորապսակների օրհնության կարգը կապվում Տյառնընդառաջի հետ` Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ասաց. - «Սա լուսի տոն է, իսկ ամեն մի նորապսակ մի օջախի լույս է: Կրակը, որը եկեղեցուց տանում են օջախներ՝ այն լույսն է, որը մեզ հոգեւոր կյանք ու իմաստնություն է տալիս: Այդ լույսը փոխանցվում է օջախ»:
«Առ քեզ իմ դեղնությունը, տուր ինձ քո կարմրությունը», - այս բառերն են առաջներում մտքում շշնջացել սասունցիները Տյառնընդառաջի տոնին եկեղեցիների բակերում վառված խարույկների վրայով թռչելիս: Իսկ երիտասարդները կրակի ծխի ուղղությամբ փորձել են գուշակել թե, որ կողմից պիտի գա իրենց ապագա հարսնացուն կամ փեսացուն:
Տանտերերն էլ կրակի մոխիրը դնում էին տան կտուրին, կամ ցանում դաշտերում, որպեսզի ամբողջ տարին բերրի լինի:
Նարինե Ղալեչյան