Մատչելիության հղումներ

Վրաստանը Հայաստանին պարտք է մոտ 18 միլիոն դոլար


Այս տարվա հունվարի 31-ի դրությամբ Վրաստանը Հայաստանին պարտք է 17,66 միլիոն դոլար:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից, Ադրբեջանին այդ երկրի պարտքը կազմում է 14,57 միլիոն դոլար:

Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 1,68 միլիարդ դոլար, այդ թվում ամենաշատը՝ 143,77 միլիոն դոլար՝ Ռուսաստանին, որին հաջորդում են Գերմանիան՝ 82,64 միլիոն, Թուրքիան՝ 53,45 միլիոն, Ճապոնիան՝ 42,73 միլիոն, ԱՄՆ-ը՝ 41,36 միլիոն, Թուրքմենստանը՝ 41,08 միլիոն, Ղազախստանը՝ 27,77 միլիոն դոլար:

Վրաստանը պարտք է նաեւ Ավստրիային, Քուվեյթին, Նիդերլանդներին, Իրանին:

Ուզբեկստանին եւ Ուկրաինային Վրաստանի պարտքը մեկ միլիոն դոլարի չի հասնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG