Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանը 2009-ին կմիանա ՆԱՏ0-ին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Ցխինվալիի շրջանում եւ հավաստիացրել է, որ 2009 թվականին երկիրը կանդամակցի ՆԱՏ0-ին:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է, թե այդ ժամկետի մասին կարելի է խոսել` հաշվի առնելով ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աափ դե հոոպ Սխեֆերի` փետրվարի 10-ին Մյունխենում անվտանգության հարցով միջազգային խորհրդաժողովում ունեցած ելույթը:

«Երբ հարցեր էին տալիս ՆԱՏ0-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին, ես միշտ գերադասում էի չմեկնաբանել, բայց ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղարն ինքն ասաց այդ ժամկետի մասին», - ասել է Սահակաշվիլին: - «Դա ՆԱՏ0-ին Վրաստանի անդամակցության անխուսափելիության մասին վկայող եւս մեկ ազդակ է»:

«Դա ցույց է տալիս, որ ոչ մի բան չի կարող խոչընդոտել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏ0-ին», - շարունակել է Վրաստանի ղեկավարը եւ հավելել. - «Մեզ համար դա նշանակում է դառնալ մարդկության պատմության մեջ ամենահզոր քաղաքական-ռազմական դաշինքի անդամ: Դրա մասին Վրաստանը դարեր շարունակ է երազել»:

«Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ 3աափ դե հոոպ Սխեֆերը Մյունխենում ասել է, թե ուզում է, որ Սերբիան շարունակի առաջ ընթանալ դեպի ՆԱՏ0 տանող ճանապարհով` հավելելով. - «Ցանկանում եմ նաեւ, որ մենք հարգենք եւ գնահատենք ՆԱՏ0-ին անդամակցելու վերաբերյալ Վրաստանի եւ Ուկրաինայի ձգտումը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG