Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը կմասնակցի Թուրքմենստանի նախագահի պաշտոնակալության արարողությանը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը կմեկնի Աշգաբադ` մասնակցելու Թուրքմենստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են խորհրդարանի պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեւորգ Ղարիբջանյանը, «ՀայՌուսգազար?դ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Նախագահական ընտրությունները Թուրքմենստանում անցկացվել են կիրակի օրը: Ընտրությունների արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն վաղը, իսկ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը նախատեսված է չորեքշաբթի օրը:

Ամենայն հավանականությամբ, Թուրքմենստանի նախագահ է ընտրվել երկրի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG