Մատչելիության հղումներ

Մոսկվայում մահափորձ է կատարվել հայի նկատմամբ


Մոսկվայի արեւելքում՝ Ռուսակովսկի փողոցում, երկուշաբթի առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է մի մարդ՝ ծնունդով հայաստանցի:

Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, երկու անհայտ անձինք, ըստ արտաքին տեսքի՝ կովկասցիներ, կրակել են հայի որովայնին եւ անհետացել: Վերջինս տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Հանցագործները, որոնք եղել են հին մոդելի սեւ «Մերսեդես»-ով, հետախուզվում են:

Տուժողի ինքնության, քաղաքացիության մասին եւ այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG